Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ նոր վարչապետը տեխնոկրատ է համարվում, և նրանից ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում է ակնկալվում. Газета-ի անդրադարձը

ՀՀ նոր վարչապետը տեխնոկրատ է համարվում, և նրանից ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում է ակնկալվում. Газета-ի անդրադարձը
09.09.2016 | 18:13

ՀՀ վարչապետի փոփոխությունը, փորձագետների կարծիքով, հաջորդել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, գրում է gazeta.ru կայքը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և «Газпром Межрегионгаза»-ի թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակվելուն:

Նոր վարչապետը տեխնոկրատ է համարվում, և նրանից Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում են ակնկալում: Կայքը հիշեցնում է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ազգային համաձայնության կառավարության ձևավորման մտադրության հայտարարությամբ: Նրա հայտարարությունը փորձագետները կապում են «Սասնա ծռեր»-ի առաջնորդ Ժիրայր ՍԷֆիլյանի պահանջի հետ: Նման կառավարություն ենթադրվում էր ստեղծել 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն նախագահը որոշել է շտապ անցնել ներքաղաքական փոփոխությունների, ինչով էլ բացատրվում է վարչապետի հրաժարականը: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, որ, խոսելով Կարեն Կարապետյանի թեկնածության մասին, հույս է հայտնել, որ նա կկարողանա ավելի կոնսոլիդացնել կառավարությունը:

«Կարեն Կարապետյանը հայտնի է որպես ժամանակակից հայացքներով մարդ, որ բարդ խնդիրներ է դնում և լուծում: Նրա նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նա լավ կառավարիչ է»,- նշել է Աղվան Վարդանյանը: «Վարչապետի հրաժարականը ցույց է տալիս, որ փոխզիջումների և, այսպես կոչված, կոալիցիոն կառավարությունների շրջանն ավարտվում է»,- նշել է «АрмИнфо»-ի ֆինանսական վերլուծաբան Էմանուիլ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեխնոկրատների կառավարությունը կարող է բարելավել իրավիճակը երկրում: «Գազպրոմ Արմենիա»-ում և Երևանի քաղաքապետի պաշտոնին իր աշխատանքի ընթացքում Կարապետյանն իրեն հմուտ ղեկավար է ցուցադրել, gazeta.ru-ին պատմել է վերլուծաբանը: Նա կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո և Հայաստանի նախագահի կողմից գործողությունների ազատության երաշխիքների դեպքում Կարեն Կարապետյանը կարող է մնալ վարչապետի պաշտոնին, իսկ նախագահ Սարգսյանը կշարունակի ղեկավարել հանրապետական կուսակցությունը:


Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ ռուսական քաղաքական էլիտայի հետ կապեր ունեցող և «Газпром»-ում բարձր պաշտոն զբաղեցնող Կարապետյանի նշանակումով զգալիորեն կբարձրանա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մակարդակը, Հայաստանը կկարողանա ռուսական ներդրումային կապիտալ գրավել:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ